Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Փրկություն

Փրկություն
16.03.2026 | 12:04

Տե´ր բարերար,

Դու ինձ երբեք չես փրկելու

Նրա համար, որ իմ կյանքում

Խունկ եմ ծխել քո խորանին

Կամ աղոթել գիշեր–ցերեկ

Ապաշխարած սրտով անբիծ

Մի ճշմարիտ մոնազնի պես:

Եթէ դու ինձ պիտի փրկես,

Դու այդ կանես նրա համար,

Որ լացել եմ` լացողի հետ

Եւ տառապել անհունորեն`

Տառապանքով ուրիշների,

Միշտ փնտրելով որեւէ ճար,

Որ ցավերի համար դառնա

Սփոփանքի սպեղանի:

Իսկ թե որ գաս ինձ փրկելու,

Շատ եմ տենչում փրկես նաեւ

Երազներիս մէջ փայփայած

Նազելաշուք էակներին

Եւ տառապած հոգիներին,

Որ չըզգացին ջերմությունը

Սրտամոտիկ գորովանքի:

Այդժամ է, որ պիտի լինի

Փրկությունը իմ կատարյալ,

Ապա թե ոչ` ես կը մաշվեմ`

Գնալ–գալով մենակության

Ձանձրույթի մեջ` հոգով տրտում:

Հակոբ Արքեպիսկոպոս ԳԼՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 3136

Մեկնաբանություններ