ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և նրա կինը՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, փետրվարի 26-27-ը ցուցմունքներ են տալու ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով, որը դատապարտվել էր սեռական հանցագործությունների համար։ Բիլ Քլինթոնը հայտարարել է, որ ցանկանում է դա անել ուղիղ եթերում։ «Ես չեմ պատրաստվում ձեռքերս ծալած նստել, մինչ ինձ որպես խամաճիկ են օգտագործում փակ «դատավարությունում»,- ասել է նա:               
 

Դավադրության տեսություն

Դավադրության տեսություն
08.02.2026 | 12:06

Էպշտեյնի մասով ու էդ դեպքերի մասին մարդիկ վաղուց էին խոսում, բայց չգիտես՝ ինչու, նրանց համարում էին դավադրության տեսություն տարածող անլուրջ մարդիկ։

Հիմա գրառումս։

Ո՞վ է ստեղծել դավադրության տեսությունն ու ինչու

Ժամանակակից դավադրության տեսություն, կամ Conspiracy Theory պիտակը ստեղծել և շրջանառության մեջ է դրել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ/CIA) Հոգեբանական գործողությունների բաժինը:

1963 թվականի նոյեմբերի 22-ին սպանում են Ջոն Քենեդիին։ Պաշտոնական տեղեկատվությունը հայտարարում է, որ նա սպանվել է Լի Հարվի Օսվալդի կողմից։ Սակայն մարդկանց մոտ հարցեր էին առաջանում և 1960-ականների կեսերին ի հայտ են գալիս բազմաթիվ անկախ հետազոտողներ և լրագրողներ, ովքեր գտել էին ապացույցներ, որոնք հակասում էին պաշտոնական զեկույցին։

Օրինակ, փաստաբան և գրող Մարկ Լեյնը, ով առաջիններից էր, որ ապացուցում է պաշտոնական վարկածի թերությունները, կամ Ջիմ Գարիսոնը, ով Նոր Օռլեանի դատախազն էր և միակը, ով փորձեց դատական գործ հարուցել Քենեդիի սպանության գործով։

Բացի այդ մարդիկ, կային նաև անկախ լրագրողներ, ովքեր չէին հավատում պաշտոնական վարկածին։

ԿՀՎ-ում հասկանում են, որ եթե նրանք սկսեն փաստերով վիճել այդ մարդկանց հետ, կարող են պարտվել։ Լուծումը լինում է ոչ թե հերքել փաստերը, այլ վարկաբեկել հարց տվողին։ Արդյունքում ստեղծվում է ԿՀՎ-ի 1035-960 հուշագիրը (CIA Document 1035-960), ըստ որի ցանկացած քննադատի պիտի անվանել դավադրության տեսաբան, այսինքն անլրջացնել նրա ասածները՝ ասելով, որ նա մտավոր խնդիրներ ունի, կամ էլ ֆանտազյոր է։

Հուշագրի հենց սկզբում ԿՀՎ-ն հրահանգում է իր բոլոր ստորաբաժանումներին օգտագործել իրենց քարոզչական ակտիվները՝ լրագրողներ, խմբագիրներ, գործակալներ՝ քննադատությանը հակահարված տալու համար, որպեսզի.

1. Այդ մարդկանց սոցիալապես մեկուսացնեն - Ստեղծեն մի մթնոլորտ, որտեղ լուրջ լրագրողները կվախենան զբաղվել այդ թեմայով, որպեսզի չստանան այդ պիտակը և չկորցնեն իրենց աշխատանքը կամ հեղինակությունը։

2. Փաստարկների փոխարինում - Փոխանակ պատասխանելու և խորանալու որևէ հարցի շուրջ, նրանք ասում էին.

- Դուք պարզապես դավադրության տեսաբան եք, ով չի հարգում պետական ինստիտուտները և չունի լուրջ փաստարկներ։

3. Հոգեբանական վարկաբեկում - Շեշտել, որ նրանց եզրակացությունները հիմնված են ոչ թե փաստերի, այլ ֆանտազիայի և սեփական ենթադրությունների վրա։

4. Լռեցնելու մեթոդներ - ԿՀՎ-ն հրահանգում էր լրատվամիջոցներին լռեցնելու համար օգտագործել ամեն ինչ։ ԱՄՆ-ի խոշորագույն թերթերը՝ The New York Times, Washington Post և այլն, սկսեցին ծաղրել ցանկացած մեկին, ով կասկածում էր պաշտոնական վարկածին։ Արդյունքը եղավ այն, որ.

- Լրագրողները դադարեցին հետաքննել - Ոչ ոք չէր ուզում պիտակավորվել որպես դավադրության տեսաբան և կորցնել աշխատանքը։

- Հասարակությունը բաժանվեց - Մի մասը հավատում էր պետությանը, մյուս մասը՝ փաստերին, բայց վերջիններս ներկայացվում էին որպես խենթեր։

- Իրական հանցագործները մնացին ստվերում - Եթե նույնիսկ կային ապացույցներ, դրանք պարզապես անվանվեցին տեսություն և թաղվեցին արխիվներում։

Այս մեթոդը մինչ օրս աշխատում է։ Երբ դու տեսնում ես, որ լրատվամիջոցները միաձայն սկսում են ծաղրել մի թեմա՝ առանց հակափաստարկներ բերելու, օգտագործելով միայն «դավադրության տեսություն» բառակապակցությունը, նշանակում է՝ նրանք օգտագործում են ԿՀՎ-ի 1967 թվականի հին, բայց փորձված գործիքը։ Եթե այս թեմայով հետաքրքրվում եք, կարող եք փնտրել Google-ում CIA Document 1035-960 PDF։

Վահագն ԴԻԼԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 205

Մեկնաբանություններ