ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Բաժանումն ու պառակտումը տանում են միայն պարտությունների

Բաժանումն ու պառակտումը տանում են միայն պարտությունների
28.02.2026 | 14:50

Մեր ժողովրդին այս վերջին 36 տարիների ընթացքում այնքան բաժան-բաժան արին, որ նույնիսկ մեկ ընտանիքում, հարազատների միջև քաղաքական թշնամություն է տիրում։

Մեկը Հայաստանցի է, մյուսը Ղարաբաղցի է, երրորդը նիկոլ է, դրա կողքին քոչարյական է, ձախում կանգնածը ռուսամետ է, աջում կանգնածը` արևմտամետ է, մեկը թուրք է, մյուսը պարսիկ, մեկը ազգային է, մյուսը դեմոկրատ, մեկը ՀԱԵ հետևորդ է, մյուսը եհովական է և այդպես շարունակ։

Բա այսքանից հետո ցանկանում էիք նորմալ պետություն ունենաինք, աշխարհում արժանապատիվ ժողովուրդ համարվեինք։

Այդպիսի բան չի լինում։ Բաժանումը, պառակտումը տանում է միայն պարտությունների, երկրի ու ազգի վերացման։

Գևորգ ԱՐՑԱԽԵՑԻ

Դիտվել է՝ 2284

Մեկնաբանություններ