Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

ՈՒ էս նվիրատվությունների վերջը չի երևում

ՈՒ էս նվիրատվությունների վերջը չի երևում
24.08.2026 | 20:40

Ադրբեջանի տարածքը փոխվում է ոչ թե Կասպից ծովի մակարդակից կախված, այլ քո նվիրատվություններից։ Ամենամեծ փոփոխությունը եղավ էն ժամանակ, երբ Արցախը նվիրաբերեցիր, հետո պայմանավորված 250 քառակուսի կիլոմետրը, հետո Կիրանցի հարակից տարածքները։
Դեմը' Տիգրանաշենն է, արդեն անոնսել ես։
ՈՒ էս նվիրատվությունների վերջը չի երևում...

Խորեն ԱՐՏԱՇԵՍԻ
Դիտվել է՝ 3617

Մեկնաբանություններ