«» Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է․«Ամերիկայի նպատակը մեկն է՝ կլանել Իրանը։ Այսինքն՝ կրկին Իրանը դնել իրենց ռազմական, քաղաքական և տնտեսական վերահսկողության տակ։ Եվ սա կապված չէ միայն ԱՄՆ-ի ներկայիս նախագահի հետ, և կապված չէ հենց այն անձի հետ, ով այսօր նախագահ է։ Սա Ամերիկայի քաղաքականությունն է»։               
 

Աշնան ծառերը

Աշնան ծառերը
25.11.2023 | 21:11

Աշնանը ես մի ծառ ցնցեցի՝

Որ խաղան տերևները դեղին,

Բայց ծառից տագնապներ թափվեցին,

Ինչուներ շաղվեցին հողին:



Հրաժեշտ, բաժանում թափվեցին,

Սպասման անհամբեր վայրկյաններ,

Ճյուղերից պոետներ կախվեցին՝

Ուշ աշնան հարազատ զավակներ...



Եվ նրանք ճոճվում են նիրվանա՝

Նրանց հետ տերևները դեղին,

Ամեն պահ՝ «Կգա՛ նա, կգա՛ նա,

Սպասման հիվանդը վերջին»:



Տխուր են ուշ աշնան ծառերը,

Արցունք են տերևները դեղին,

Լսու՞մ եք՝ մի կտրեք ծառերը,

Տերև ենք դողացող ճյուղերին...

Վրեժ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 51687

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

տված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am