Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

«ՈՒղերձ», որն առանձնակի քննարկումների առարկա չդարձավ

«ՈՒղերձ», որն առանձնակի քննարկումների առարկա չդարձավ
21.07.2026 | 11:47

Վերջերս Ադրբեջանից մի նոր ուղերձ փոխանցվեց, որը խիստ ուշագրավ էր, սակայն առանձնակի քննարկումների առարկա չդարձավ։

Մասնավորապես, Ադրբեջանի նախագահի օգնականը, անդրադառնալով ՀՀ Սահմանադրության՝ Ադրբեջանի կողմից խնդրահարույց համարվող դրույթների փոփոխության հարցին, նշել է, որ «Ադրբեջանի համար կարևոր է, որ այն դրույթները, որոնք իրենք համարում են իրենց երկրի նկատմամբ տարածքային պահանջներ, պաշտոնապես վերացվեն՝ լինի դա նոր սահմանադրության ընդունման, թե այլ իրավական մեխանիզմի միջոցով»։

Այս թեման առաջ բերվեց այն պայմաններում, երբ պարզ դարձավ, որ ընտրություններից հետո ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չունի։

Իսկ թե ինչ «այլ իրավական մեխանիզմների» մասին է խոսում պաշտոնական Բաքուն, ենթադրաբար, բխում է կուլիսներում ընթացող երկկողմ քննարկումներից, ինչը պարզաբանման անհրաժեշտություն ունի։

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3726

Մեկնաբանություններ