Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Աղոթարան

Աղոթարան
20.08.2026 | 00:21

Տե՛ր ամենազոր,
Բժիշկ հոգիների
և մարմինների։
Դու ես կյանք պարգևողը
և բժշկողը բոլոր ցավերի։
Քո ձեռքի հպումով կենդանանում են մահացած նյարդերն ու բժշկվում հիվանդությունները։
Տեր,
Փարատիր ցավերն ու հիվանդությունները,
հիշի՛ր բոլոր հիվանդներին,
Դու՛ եղիր նրանց մխիթարիչը,
նրանց զորությունը և նրանց բժշկությունը։
Քո ողորմությամբ փարատի՛ր վիշտն ու տառապանքը և Քո ամենազոր խոսքիդ զորությամբ ապահով, առողջ և անփորձանք պահիր մեր կյանքը:
Փառք Քեզ Տեր, Փառք Քեզ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից:
Ամեն:

«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 1804

Մեկնաբանություններ