ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն։ «Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ասել է Զելենսկին։               
 

Ձեր տե՛ղը չգիտեինք

Ձեր տե՛ղը չգիտեինք
03.10.2026 | 10:33

Ես «հարյուր տարվա վոժդ» եմ իրավապաշտպանության ոլորտում, արդեն թոշակի անցնելուս ժամանակն է մոտենում, բայց, ազնի՛վ խոսք, ես ի վիճակի չեմ եղել նույնքան լավ պաշտպանել իմ որևէ վստահորդի, որքան ՔՊ-ականներն են պաշտպանում հայի տուն մտած ու հայի արյուն թափած ադրբեջանցի հանցագործին։
Տղանե՛ր ու աղջիկնե՛ր, դուք բնատուր «իրավապաշտպան» եք. ձեր տե՛ղը չգիտեինք։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Հ․Գ․
Հատուկ «ողջույնս»՝ գյուղապետ կոչեցյալին:
Դիտվել է՝ 2632

Մեկնաբանություններ