-
06.02.2020|
17:59
Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնը մեկնում է Կիպրոս` մասնակցելու «5 вечеров на кипре» միջազգային չորրորդ փառատոնի:
-
04.02.2020|
01:07
«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը լույս է ընծայել «Նայքի» հիմնադիր Ֆիլ Նայթի «Կոշկավաճառը» բեսթսելերը, որը հայերեն է թարգմանել լրագրող, PR մասնագետ ՌՈԶԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ: «Ֆիլ Նայթը մշտապես առեղծված է եղել շատերի համար, հազվադեպ է հարցազրույցներ տվել: Այս գրքում նա բացահայտում է իր ընկերության պատմությունը, ընկերություն, որը միլիոնավոր մարդկանց ներկայացրեց նորաոճ մարզակոշիկներ և իրականացրեց նրանց երազանքը»,- ասում է Ռոզա Գրիգորյանը:
-
04.02.2020|
01:05
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայի տնօրեն ՀԱՅԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ զրուցել ենք ստուդիայի 2020-21 թթ. թատերաշրջանի, Երևանում օպերային երկրորդ թատրոն ունենալու հեռանկարի մասին:
-
03.02.2020|
17:08
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենի մրցույթը կկայանա մարտի 17-ին: Մեր տեղեկություններով` մրցույթին մասնակցելու է թատրոնի տնօրենի պաշտոնակատար Լուսինե Սահակյանը: Թատրոնից թեկնածուներ չկան: Այլ թեկնածուների անուններ նույնպես առայժմ չեմ շրջանառվում:
-
02.02.2020|
19:55
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ «Հովեր» պետական կամերային երգչախումբը (հիմնադիր և խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան) Սիցիլիայի մայրաքաղաք Պալերմոյում համերգներով հանդես է եկել Սիցիլիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ:
-
31.01.2020|
12:07
Մեր քաղաքի, քաղաքում ապրող մարդկանց, հասարակական անցուդարձի, ընթերցանության պակասի ու կարևորության մասին է մեր զրույցը արձակագիր ԳՐԻԳԻ հետ: Գրիգը երկու գրքի հեղինակ է: Կան նաև ընթացիկ ու սպասվող նորություններ՝ թարգմանությունների, վերահրատարկության ու նոր գրքի տեսքով:
-
31.01.2020|
11:55
Նախորդ դարի 60-ականների հայ կերպարվեստի մակընթացությունը, ինչպես հիմնավորեց ժամանակը, դարակազմիկ երևույթ էր։
-
31.01.2020|
11:41
«Իրատեսի» հյուրը գրող, հրապարակախոս ՆԱՆԵՆ է:
-
27.01.2020|
17:48
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան և ԵՊԿ պրոֆեսոր, դաշնակահար Արմեն Բաբախանյանը սկսում են «Արտասահմանյան արտիստների համերգաշար»։
Համերգաշարը կբացվի միջազգային մրցույթների դափնեկիր, «Steinway»-ի արտիստ, դաշնակահար Պում Պրոմմաչարտի (Թայլանդ) մենահամերգով։ Միջոցառումը տեղի կունենա փետրվարի 3-ին, ժամը 17:00-ին՝ ԵՊԿ 4-րդ հարկի դահլիճում։
-
27.01.2020|
12:58
Մալագայում կայացած իսպանական «Գոյա» ամենամյա ազգային կինոմրցանակաբաշխության ընթացքում «Արա Մալիկյան.կյանք՝ լարերի արանքում» ֆիլմը ճանաչվել է լավագույն վավերագրական ֆիլմ:
blank" class="zoomgraphics">.