ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս կասկածներ է հայտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա իր ազդեցության վերաբերյալ՝ գրում է Axios-ը։ Նա իր վստահված անձանց խոստովանել է, որ սխալ է գնահատել Ռուսաստանի ղեկավարի՝ հանուն խաղաղության պատրաստակամությունը։ Շաբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի միայն այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները բարձր մաքսատուրքեր սահմանեն Չինաստանի համար։               
 

Հայաստանում կա մեկ հինգերորդ շարասյուն` Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը»

Հայաստանում կա մեկ հինգերորդ շարասյուն` Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը»
11.09.2025 | 11:34

Այսօր Հանրային հեռուստատեսությունը երանությամբ և հազիվ թաքցվող նախանձով որպես Ադրբեջանի առավելություն քարոզում էր այն, որ այդ երկրում «հինգերորդ շարասյուն չկա»:

Ընդհանրապես ավտորիտար որևէ երկրի համար ցանկացած ռեալ ընդդիմություն «հինգերորդ շարասյուն» է: Փաշինյանը նորից պեղել ա իր պողպատե մանդատի տոմահավկը և կանգնել «պատերազմի կածանի» վրա:

Իրականում Հայաստանում կա մեկ հինգերորդ շարասյուն` Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը», որը դարձել է Իլհամ Ալիևի ձեռքում երկրի անկախության, ինքնիշխանության և ժողովրդավարության ջախջախման գործիք: «Խաղաղության» խաբեության ներքո այդ գործիքը պատրաստվում է Հայաստանում հաստատել ադրբեջանական կարգեր նաև ժողովրդավարության վերացման առումով:

Ադրբեջանը չի ստորագրել խաղաղությունը, որովհետև, ունենալով այդ գործիքը, նա կարող է շարունակել Հայաստանից ստանալ ամեն ինչ` առանց ընդառաջ քայլերի և կորուստների:

Իսկ խաղաղություն չի հաստատվում, որովհետև լուծված չի աշխարհաքաղաքական հավասարակշռության հաստատման խնդիրը` ստեղծված չեն խաղաղության աշխարհաքաղաքական և տնտեսական հիմքերը:

Այս հարցազրույցում (տեսանյութը՝ Հ․Գ․-ում) ներկայացնում եմ խորքային և տևական խաղաղության հաստատման բանաձևը` Հայաստանի դարի գործարքի կայացման միջոցով:

Լևոն ԶՈՒՐԱԲՅԱՆ

Հ․Գ․

Տեսանյութը՝

https://www.youtube.com/watch?v=oNbqqUlpGJE

Դիտվել է՝ 373

Մեկնաբանություններ