Բելգիայի պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենը հայտարարել է. «Պուտինը գիտի, որ եթե միջուկային զենք կիրառի, Մոսկվան կջնջվի Երկրի երեսից։ Եվրոպական մայրաքաղաքների վրա ցանկացած հարձակում կնշանակի ՆԱՏՕ-ի հետ անմիջական բախում: Ռուսաստանի կողմից Եվրոպա լայնամասշտաբ ներխուժման ես չեմ սպասում, սակայն նման սցենարը հավանական եմ համարում։ Ռուսական ռազմական արդյունաբերությունը չորս անգամ ավելի շատ ռազմամթերք է արտադրում, քան ՆԱՏՕ-ի բոլոր երկրները՝ միասին վերցրած»։               
 

Հայաստանում դասական չեկիստական ռեժիմ է

Հայաստանում դասական չեկիստական ռեժիմ է
26.10.2025 | 13:34

Էսօրվա խայտառակ իրադարձությունների պարագայում մեկ պատմական դիտարկում անեմ:

Ժամանակին Արևելյան Գերմանիայում գործող գերմանական «Շտազի»-ն այլախոհների նկատմամբ բռնաճնշումների համատեքստում, բավականին հետաքրքիր մեթոդաբանություն էր կիրառում: «Շտազի»-ի գործակալները կարող էին առանց որևէ հետք թողնելու, առանց կողպեք կոտրելու, ներխուժել քաղաքական ընդդիմախոսի բնակարան, և երբ հետագայում այլախոհը կվերադառնար տուն կտեսներ, որ, օրինակ, նկարը որն ինքը կախել էր կամայական X սենյակում, այդ օրը տարօրինակ կերպով հայտնվել է լրիվ այլ վայրում:

Հաջորդ անգամ, նույնը կրկնվում էր մեկ այլ կենցաղային իրի պարագայում և այդպես ամիսներ շարունակ: Նմանատիպ գործելաոճով «Շտազի»-ի գործակալները հոգեբանորեն շարքից հանում էին ընդդիմադիր այլախոհին, որը զգում էր, որ հողը իր ոտքի տակից գնում է, ապահովությունը, անվտանգությունը վերացել է:

Ինչ-որ «անտեսանելի ձեռք» ղեկավարում է իր կենցաղը: Ինքը իր սեփական կենցաղի տերը չէ այլևս:

Ինքն իր տանը կամ իր սենյակում անգամ այլևս միայնակ չէ, ապահով չէ:

Փաշինյանական վարչախումբը, թերևս, գործում է դասական չեկիստական մեթոդաբանությամբ:

Իրենց իսկ կողմից հրապարակված, այսպես կոչված, «տեսագրության» (հիշենք` ինչպես էին կեղծել Սրբազան պայքարի գործով ձայնագրությունները) համատեքստում հանրությանն ուղղված ուղերձը շատ հստակ է, որ երկար մտածեք մեր դեմ խոսք ասելուց առաջ, որովհետև անգամ սեփական տանը, կամ սենյակում դուք ապահով չեք: Ձեզ հետևում ենք չեկիստական «լավագույն» ավանդույթներով:

Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 853

Մեկնաբանություններ