«Հասուն և կայացած ժողովրդավարական համակարգ կառուցելու ճանապարհին անկախ ու անկաշկանդ լրագրողը պետք է լինի մեր հասարակության ամենատես աչքը»` Ամանորի և Սուրբծննդյան տոների առթիվ նախագահականում զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելությանն ասել է նախագահ Սերժ Սարգսյանը։
Վարչապետ Կարեն Կարապետյանը մեկնել է Սյունիքի մարզ և ներկա է գտնվել «Մեղրի ազատ տնտեսական գոտու» բացմանը: Նա շրջայց է կատարել գոտու տարածքով, ծանոթացել ենթակառուցվածքային պայմաններին և նախատեսվող աշխատանքներին:
2018-ը պատմական, մշակութային ու մարզական իրադարձությունների տարի է լինելու: Հարյուրավոր դեռ անհայտ դեպքեր կլինեն, որոնց մասին ոչ ոք չգիտի, բայց կան ծրագրված միջոցառումներ ու հոբելյաններ, որ ոչ ոք արդեն չի բեկանի:
ՈՒ այսքա՜ն տարբեր: Ամեն մեկը՝ իր բնավորությամբ: Յուրաքանչյուրը՝ սեփական խառնվածքով: Երեքով իրար հետ՝ մի ամբողջ աշխարհ, անհաշվելի գանձ, անպարփակ հարստություն:
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մեկնարկել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության մասնակից պետությունների արտգործնախարարների խորհրդի 24-րդ նիստը, որի շրջանակում ԱՄՆ պետքարտուղարն ու ՌԴ արտգործնախարարն անդրադարձել են ղարաբաղյան հիմնախնդրին:
Ֆրանսիացի հայտնի գրող, ակադեմիկոս, փիլիսոփա Ժան դ’Օրմեսոնը վախճանվեց Նեյի սյուր Սենում` Փարիզի մերձակայքում գտնվող իր տանը: Նա 92 տարեկան էր: Մահվան պատճառը սրտի տագնապն էր` հղում անելով դստերը` Էլոիզին, հաղորդել է AFP-ը:
Ադրբեջանը հայտնվել է միջազգային նավթային սկանդալի կենտրոնում, ինչը կարող է նաև աշխարհաքաղաքական զարգացումների ազդակ լինել:
Երկու առաջատար եվրոպական էներգետիկ հսկաներ՝ բրիտանական BP-ն ու իտալական ENI-ն միաժամանակ հայտարարել են ադրբեջանական նավթի որակական խնդիրների մասին: Ջեյհանի նավահանգիստ ժամանած որոշ լցանավեր դադարեցրել են բեռնումը: Արդյունքում՝ Azeri Light-ի գինը կտրուկ անկում ապրեց...