Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 
  • Արշակ Սադոյանն առաջարկում է ստեղծել վիրտուալ կուսակցություններ

    Արշակ Սադոյանն առաջարկում է ստեղծել վիրտուալ կուսակցություններ

    09.12.2013| 19:21
    «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը կարծում է, որ պետք է ձևավորել նոր կարգի քաղաքական ուժ: «Ժամանակն է հասկանանք, թե աշխարհում ինչ է կատարվում. այսօր առաջնային շփման ձևը զանգվածային մեծ հնարավորություններ ունեցող սոցիալական ցանցերն ու ինտերնետն են: Հնարավոր է ունենալ վիրտուալ կուսակցություններ, որոնց հիմքում ընկած են տեսաձայնային ժամանակակից մեթոդները: Վիրտուալ հավաքներ կազմակերպել, և փորձել այդ կուսակցության մեջ համախմբել աշխարհի բոլոր հայերին»,-ասաց նա:
  • «Պուտինի այցելությունը Հայաստան հայ ժողովրդի նկատմամբ նրա արհամարհանքի դրսևորումներից մեկն է»

    «Պուտինի այցելությունը Հայաստան հայ ժողովրդի նկատմամբ նրա արհամարհանքի դրսևորումներից մեկն է»

    09.12.2013| 17:31
    «Պատից կախված հրացանը պետք է մի օր կրակի: Վաղ թե ուշ պատերազմը վերսկսվելու է, որից տուժելու է միայն հայ ժողովուրդը: Ոչ ոք չի հրաժարվի իր շահութաբեր բիզնեսից` հանուն հայ ժողովրդի, ոչ ոք չի հրաժարվի իր 200 մլն գումարից` հանուն հայ ժողովրդի: Պարզապես Պուտինը մեծ ցանկություն ունի զենք վաճառել նաև հայ ժողովրդին: Հետևաբար, Ղարաբաղի համար պայքարով առաջին հերթին շահագրգռված է նույն Պուտինը, ով իրականում ոչ թե մտահոգված է հայ ժողովրդի ճակատագրով, այլ իրականում զբաղվում է զենքի վաճառքով»,- այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում, անդրադառնալով Հայաստանի` ՄՄ-ին միանալու, Պուտինի այցի, Ադրբեջանին և Հայաստանին զենք վաճառելուն ասաց «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ, Հանրային խորհրդի անդամ Արշակ ՍԱԴՈՅԱՆԸ:
  • Վիտալի Կլիչկոն կանանց և երեխաներին կոչ է արել լքել Մայդանը

    Վիտալի Կլիչկոն կանանց և երեխաներին կոչ է արել լքել Մայդանը

    09.12.2013| 16:26
    ՈՒկրաինայի «УДАР» ընդդիմության առաջնորդ Վիտալի Կլիչկոն խնդրել է կանանց և երեխաներին լքել Մայդանի հրապարակը: Այդ մասին քաղաքական գործիչը հայտարարել է բեմահարթակից` նկատելով, որ դեպի Բեսարաբիայի և Սուրբ Միքայել հրապարակի տարածքներ են գալիս «ԲԵՐԿՈՒՏ» կործանիչ զինվորների խմբեր:
  • Ամանորյա Երևանը

    Ամանորյա Երևանը

    09.12.2013| 16:12
    Մայրաքաղաքը զարդարվում է Ամանորին ընդառաջ: Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ յուրաքանչյուր վարչական շրջանի կենտրոնական հատվածում տեղադրվում են տոնածառեր, որոնք զարդարվում են խաղալիքներով ու դիոդային լույսերով։ Իսկ Հանրապետության հրապարակում տեղադրվող գլխավոր տոնածառը բարձրությամբ ու գեղեցկությամբ չի զիջելու նախորդ տարվա մայր տոնածառին։
  • Մեկնարկեցին անգլերենի անվճար դասընթացներն ուսանողների համար

    Մեկնարկեցին անգլերենի անվճար դասընթացներն ուսանողների համար

    09.12.2013| 15:46
    Դեկտեմբերի 9-ին Երևանի պետական լեզվաբանական համալսարանում մեկնարկեց «Դասավանդում են բրյուսովականները» խորագրով անգլերենի անվճար ուսուցման եռամսյա ծրագիրը։
  • Թութանհամոնի քույրը գտնվեց

    Թութանհամոնի քույրը գտնվեց

    09.12.2013| 15:29
    Եգիպտոսի ոստիկանությունը հայտնաբերել է Թութանհամոն փարավոնի քրոջ արձանը, որը գողացվել էր Մալավիի թանգարանից օգոստոսին անկարգությունների ընթացքում, երբ նախագահ Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցները հարձակումներ էին գործում թանգարանների, քրիստոնեական տաճարների և ոստիկանական բաժանմունքների վրա:
  • Վարդան Օսկանյանը մեկնում է Ստրասբուրգ

    Վարդան Օսկանյանը մեկնում է Ստրասբուրգ

    09.12.2013| 15:27
    ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է արել.
  • Կիևում գտան ու «պատժեցին» մեղավորին

    Կիևում գտան ու «պատժեցին» մեղավորին

    09.12.2013| 15:21
    Կեսգիշերին ՈՒկրաինայի ընդդիմության առաջնորդները հայտարարել են, որ այսօր որոշիչ օր է երկրի համար՝ ցուցարարներին կոչ անելով չհեռանալ Անկախության հրապարակից: Եվրամայդանն ընդլայնել է սահմանները, վրանների թիվն ավելացել է, ցուցարարները բարիկադներ են կառուցել: Երեկ երեկոյան ընդդիմադիրները մեծ ոգևորությամբ և բացականչությունների ներքո տապալեցին Կիևի Շևչենկոյի բուլվար կենտրոնական պողոտայում 1946 թվականին տեղադրված Լենինի գրանիտե արձանը:
  • Տնից դուրս գալուց առաջ մտածեք

    Տնից դուրս գալուց առաջ մտածեք

    09.12.2013| 15:20
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ի ժամը 09.30-ի դրությամբ Հայաստանի բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
  • Ոչ բոլորի ճանապարհներն են տանում Յոհանեսբուրգ

    Ոչ բոլորի ճանապարհներն են տանում Յոհանեսբուրգ

    09.12.2013| 15:19
    ՀԱՀ նախկին նախագահ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Նելսոն Մանդելայի հուղարկավորությանը կմնասնակցեն 60 երկրների ղեկավարներ, նրանց թվում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման տիկնոջ հետ և ԱՄՆ-ի երկու նախորդ նախագահները, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն վերջին պահին հրաժարվել է Յոհանեսբուրգ մեկնելուց, որովհետև հրաժեշտի այցը 2 միլիոն դոլար է պահանջել: