06.12.2013|
23:51
Շուրջ 10 հազար մարդ է տարհանվել Մեծ Բրիտանիայում` սպառնացող ջրհեղեղի պատճառով: <<Տարերային աղետի սպառնալիքի պատճառով իրենց բնակավայրերը լքել են հարյուրավոր ընտանիքներ>>,-այս մասին հաղորդել է Շրջակա միջավայրի պահպանության գործակալության աշխատակցուհի Մառլետ Էլվորտը` նշելով, որ նման մակընթացություններ վերջին 60 տարում տեղի չեն ունեցել: Մարդկանց տարհանման աշխատանքները սկսվել են երեկ գիշերվանից և մինչև առավոտ նրանց թիվը կազմել է 10 հազար: Էլվորտի փոխանցմամբ, շուրջ 2 հազար տուն ներկայումս գտնվում է հեղեղման գոտում, տասնյակ հազարավոր մարդիկ էլ մնացել են առանց էլեկտրականության: