29.11.2013|
00:06
Ողջունում եմ Ձեր այցը Հայաստան: Ես պատկանում եմ Հայաստանի քաղաքացիների այն որակավոր մեծամասնությանը, որը կողմ է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը: Ճիշտ է, այն առայժմ միայն մաքսային է, բայց, ամեն դեպքում, միություն է: Մաքսային միության կենսունակության հաստատման լավագույն միջոց կարող են ծառայել այն հաջողված նախագծերը, որոնք կարևոր կլինեն Մաքսային միության անդամ երկրների համար և հաջողությամբ կիրականացվեն նրանց համատեղ ջանքերով: Այդ ռակուրսով ես առաջարկում եմ դիտարկել մեր գիտական խմբի մշակած «Երկրների և աշխարհամասերի հելիոֆիկացիայի» նախագիծը: Հելիոֆիկացիայի կամ մարդկանց կենցաղում և արդյունաբերության մեջ արևային տեխնիկայի և տեխնոլոգիաների համատարած օգտագործման գաղափարը հավասարապես հետաքրքիր է ինչպես էներգետիկ նվազ ռեսուրսներ ունեցող Բելառուսի ու Հայաստանի, այնպես էլ էներգետիկ դրախտի երկրներ հանդիսացող Ռուսաստանի Դաշնության և Ղազախստանի համար: