Նախագահի նստավայրում տեղի է ունեցել «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած ժողովրդական արտիստ, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանին Հայրենիքի շքանշանի հանձնման և մեծարման հանդիսավոր արարողությունը:
Մեզ է հասել հետևյալ պատմությունը։ Մայնի Ֆրանկֆուրտում, համերգից հետո, յոթնամյա Մոցարտին մոտեցավ մի տղա։
-Ի՛նչ հոյակապ ես նվագում։ Ես երբեք չէի կարողանա այդպես նվագել։
Ֆրանսիացի հռչակավոր ռեժիսոր Կլոդ Լելյուշը հունվարի 13-ին հայտարարել է, որ գողացել են իր ապագա ֆիլմի սցենարի միակ տարբերակը: Նա խնդրել է գողերին վերադարձնել սցենարը` գրում է Le Parisien-ը:
Հունվարի 11-ին Paris Match-ին տված հարցազրույցում 82-ամյա Ալեն Դելոնն ամփոփել է իր կյանքն ու կարիերան: Վալերի Տրիերվեյլերը հարցազրույցն անվանել է «Ես, Դելոնը` իմ կյանքի հարցազրույցը»:
Հունվարի 20-ին Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի կունենա սիրված գրողներից Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Գիշերային թռիչք» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, թարգմանիչն է Շուշանիկ Թամրազյանը:
Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին հայտ ներկայացրած չորս թեկնածուներից մեկը մրցույթին չի ներկայացել:
Հայաստանը եվրոպացի զբոսաշրջիկներին հետաքրքրում է պատմամշակութային արժեքներով, իր պատմությամբ՝ իբրև առաջին քրիստոնյա ազգ, ուշադրության են արժանանում նաև հայկական հյուրասիրությունը, ավանդական հարուստ խոհանոցը:
Երբվանի՞ց ճանաչեցինք իրար՝ ոչ դո՛ւ կհիշես, ո՛չ ես. դու քո Լոռվա սարերում էիր, ես՝ Ախալցխայի մեր գյուղում: Հետո դու պիտի գայիր Երևան, ես էլ: Դու արդեն հայտնի լրագրող, ես՝ նոր ընդունված ուսանող:
Այսօր տեղի կունենա պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրենի ընտրությունը: Մշակույթի նախարարությունից նախօրեին հայտնեցին, որ թեկնածուները չորսն են, սակայն իրենք իրավասու չեն նրանց անունները պաշտոնապես հայտարարելու:
Այսօր տեղեկություն տարածվեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամերիկացի սենատորների հետ ընթրիքի ժամանակ հայտարարել է, թե Հայաստանը և Ադրբեջանը մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Մասնավորապես, Թրամփը նշել է. «Հայաստան, Ադրբեջան-մենք այնտեղ հրաշք գործեցինք, և խաղաղության համաձայնագիրն արդեն մոտ է նպատակին, եթե ոչ արդեն վերջնական հանգուցալուծմանը...