Արցախյան քառօրյա պատերազմից հետո մեր հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեցին բանակի համար նախատեսված միջոցների յուրացման, զենքի պակասի և այլ տագնապալի խնդիրները։ Մտավորականների արձագանքներից մեկն էր կրթօջախներում և այլ հաստատություններում սկսված դրամահավաքը։
Հունիսի 6-ին՝ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, կմեկնարկի Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային մրցույթը։ Այս տարի առաջին անգամ այն կանցկացվի «դիրիժորություն» մասնագիտությամբ։
Պարը, պատը, կապույտ հագուստներով ծանրաբեռ պարանը ու ծաղկած ակացիայի դառնաբույրը՝ ամեն ինչ միանգամից խրվեց հիշողության մեջ: Իրականում կային միայն պատը, պարանն ու դառնաբույրը, պարը ներսում էր:
Վինչենցո Բելլինիի «Նորմա» օպերայի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Հիշեցնենք, որ պրեմիերայից հետո փոխադարձ մեղադրանքներ հնչեցին բեմադրող ռեժիսոր Բորիս Հայրապետյանի և օպերայի գեղարվեստական ղեկավարության նկատմամբ, նույնիսկ խնդիր դրվեց օպերան հանելու խաղացանկից:
Մայիսի 12-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը ղեկավարել է գերմանական Ինգոլշտատ քաղաքի Վրացական կամերային նվագախումբը (Georgian Chamber Orchestra Ingolstadt)։
Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան ալտի և թավջութակի հանրապետական ամենամյա 7-րդ փառատոնը մեկնարկեց Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Կշարունակվի մինչև հուլիսի 5-ը:
Մրցակցային գոյապայքարում կա հակառակորդին հաղթելու կամ նրանից առաջ ընկնելու երկու մեթոդ:
1․ Իրական առաջընթացի մեթոդ, երբ զարգանում ես, ստեղծում նոր տեխնոլոգիաներ, որն ապահովում է գերակա դիրք մրցակցի նկատմամբ,
2․ Հարաբերական առաջընթացի մեթոդ, երբ ինչ-որ ձևով հասնում ես հակառակորդի հետընթացին և, երբեմն էլ, փլուզմանը՝ գունավոր հեղափոխության կամ նման այլ մեթոդով...