Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Այդ առանձնահատուկ Անգլիան

Այդ առանձնահատուկ Անգլիան
29.05.2012 | 12:24

Եվրոպական գրանդ ընտրանիներից ամենահետաքրքրական կազմն ունեցողը թերևս անգլիականն է: Այստեղ ընդգրկված բոլոր ֆուտբոլիստները ներկայացնում են բացառապես բրիտանական կղզու ֆուտբոլային ակումբները: Հետաքրքրական է, որ երկրի չեմպիոնը` «Մանչեստր Սիթին», հավաքական է «գործուղել» երեք ֆուտբոլիստ այն դեպքում, երբ փոխչեմպիոնը` «Մանչեստր Յունայթեդը», «Լիվերպուլը», «Չելսին» ունեն չորսական ներկայացուցիչ, իսկ ընդհանարպես հավաքականում են 9 ակումբի խաղացողներ: Եթե Ռոյ Հոջսոնը պաշտպանությունում առավելությունը տվել է «Չելսիի», իսկ հարձակման գծում «Մանչեստ Յունայթեդի» ներկայացուցիչներին, ապա կիսապաշտպանությունն իր բազմաներկայացվածությամբ հիշեցնում է բաբելոնյան աշտարակաշինությունը (ընդգրկված է 7 ակումբի ֆուտբոլիստ):

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4324

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ