Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը դեկտեմբերի 22-ին ժամը 11:00-ին իր գործընկերների հետ ՀՀ փաստաբանների պալատի գտնվելու վայրից երթով շարժվելու է դեպի ՀՀ Ազգային ժողով, իսկ այնուհետև՝ ՀՀ գլխավոր դատախազություն:
Գլխավոր դատախազության տվյալներով, ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող 2 քրեական գործի շրջանակում պետական դավաճանություն կատարելու մեղադրանք է առաջադրվել 2 անձի, մեկ անձի էլի մեղադրանք է առաջադրվել հանցագործությանն օժանդակելու համար։
Ավելի քան մեկ ամիս է՝ Ադրբեջանը չի արձագանքում Լեռնային Ղարաբաղի մշակութային արժեքների գնահատման նպատակով անկախ փորձագետների առաքելություն ուղարկելու ՅՈւՆԵՍԿՕ-ի հարցումներին, երեկ հայտարարեց ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունը։
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին հարուցված քրեական գործի շրջանակում ոստիկանությունը բերման է ենթարկել և ներկայացրել նախաքննական մարմին՝ հայտնեցին Ոստիկանության լրատվական վարչությունից։
Սահմանազատումների ու սահմանագծումների հարցերում սկզբունքային նշանակության գործոն է ադրբեջանական իշխանության բարձրագույն մարմինների կազմակերպած հայատյացության ու թշնամանքի քարոզի շաունակվող քաղաքականությունը:
Միայն ես տասնյակ ահազանգեր եմ ստացել՝ «դավաճանների երթին» մասնակցելու համար վարչական ռեսուրսի, «օլիգարխիկ ռեսուրսի», «աղանդավորական ռեսուրսի» տոտալ օգտագործման մասին՝ ֆեյսբուքում գրել է իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։
ՄԻՊ Արման Թաթոյանն ու ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Գյումրիում հանդիպել են Շիրակի մարզի մի խումբ բնակիչների: Հանդիպումը պայմանավորված էր վերջին օրերին ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարված անձանց խնդրով:
Սրանք քարտեզներ են, որոնք իրենց մոտ հատուկ գրքույկներում ունենում են ադրբեջանցի զինվորականները: Այս քարտեզներում Հայաստանի Հանրապետության զգալի մասը ներկայացվում է՝ որպես Ադրբեջանի պատմական տարածք:
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...