Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը՝ ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Դիվանագետը շեշտել է, որ դեպի կարգավորում տանող հիմնական ուղղությունները նշվել են ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններում՝ 2020 և 2022 թվականներին։ «Ռուսական կողմը պատրաստ է շարունակել իր ներդրումն ունենալ դրանց իրականացման գործում։ Բնականաբար, այն ձևով, որը հարմար կլինի երկու կողմերին էլ»,- ընդգծել է Գալուզինը։               
 

Մեղրիի երեք գյուղերում ի հայտ եկած մորեխներն առաջիկա օրերին կվնասազերծվեն

Մեղրիի երեք գյուղերում ի հայտ եկած մորեխներն առաջիկա օրերին կվնասազերծվեն
12.06.2012 | 02:48

Մեղրիի տարածաշրջանի Ալվանք, Շվանիձոր և Նռնաձոր գյուղերի տարածքներում վերջերս ի հայտ եկած մորեխները, որոնք 50-60 տոկոսով վնասել են համայնքային այգիների նոր հասունացող պտուղները, պայքարի համապատասխան միջոցներով առաջիկա 1-2 օրում կվնասազերծվեն: Վերոհիշյալ խնդրի մասին տեղեկացված կառավարությունն արդեն տրամադրել է համապատասխան բուժանյութեր և սարքավորումներ:
Ըստ Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանի` սովորականից ավելի սև, դեղնափոր այդ վնասատու միջատները, որոնք, բարեբախտաբար, մարզի մյուս համայնքներում դեռևս գոյություն չունեն, նշված տարածքներում նկատվել են դեռևս 3-4 տարի առաջ:

Դիտվել է՝ 3689

Մեկնաբանություններ