Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը՝ ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Դիվանագետը շեշտել է, որ դեպի կարգավորում տանող հիմնական ուղղությունները նշվել են ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններում՝ 2020 և 2022 թվականներին։ «Ռուսական կողմը պատրաստ է շարունակել իր ներդրումն ունենալ դրանց իրականացման գործում։ Բնականաբար, այն ձևով, որը հարմար կլինի երկու կողմերին էլ»,- ընդգծել է Գալուզինը։               
 

Խորվաթիա- Իսպանիա` 0:1, Իտալիա-Իռլանդիա` 2:0

Խորվաթիա- Իսպանիա` 0:1, Իտալիա-Իռլանդիա` 2:0
19.06.2012 | 02:12

Իսպանիա-Խորվաթիա հանդիպման առնչությամբ նախախաղային ինչ կարգի ենթադրություններ ասես, որ չէին արվում` մոռացության տալով մի բան` աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնը պարզապես իր պատվից ցածր կհամարի անարյուն խաղը: Ինչ վերաբերում է իսպանացիների առաջին խաղակեսում ցուցադրած խաղի թեթև մարզումային բնույթին, ապա ակտիվանալու խնդիր ուներ Խորվաթիան, որին անխուսափ հետևելու էր մրցակցի կողմից նրանց մերկացած պաշտպանությունը պարզապես քրքրելը: Զուգահեռ խաղում իտալացիների խփած գոլը Բիլիչի սաներին ստիպեց անցնել ակտիվ գործողությունների և անգամ երկու վտանգավոր պահ ստեղծել, սակայն իսպանացիները հավատարիմ մնացին իրենց խաղային ծրագրին (ճիշտ է, ընդամենը մեկ խոցումով. գոլը խփեց փոխարինման ելած Խեսուս Նավասը) և իրենց հետ իտալացիներին դուրս բերեցին մեկ քառորդ եզրափակիչ: Պատշաճը մատուցենք խորվաթներին. նրանք արժանի էին խմբայինից դուրս գալուն, սակայն նրանց ողբերգությունն այն էր, որ իրենց համար որոշիչ խաղում հակառակորդը Իսպանիան էր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2813

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ