«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Օլիմպիական ոսկու ո՞չ մի հույս չկա

Օլիմպիական ոսկու ո՞չ մի հույս չկա
06.07.2012 | 12:59

Հետաքրքիր ուսումնասիրություններ է անցկացրել BBC-ն: Համեմատության մեջ են դրվել մարդու ու կենդանական աշխարհի մյուս ներկայացուցիչների ֆիզիկական հնարավորությունները ու եկել եզրահանգման` մասնակցեին կենդանիներն օլիմպիական խաղերին, մարդ արարածը տանուլ կտար ողջ ոսկին: Հայտնի է, որ աշխարհում ամենաարագ վազորդը ՈՒսեին Բոլտն է: 100 մետրում աշխարհի նրա ռեկորդը հավասար

է 9,58 վայրկյանի: Ելներ նրա հետ վազքուղի ամենասովորական նապաստակը, ետ կգցեր շուրջ չորս վայրկյանով: Ծանր աթլետիկայում մարդը գլխավերևում կարող է պահել անձնական քաշը 1,8 անգամ գերազանցող ծանրություն, մինչդեռ մրջյունների մոտ այդ հարաբերակցությունը 1:50-ի է: Սկյուռիկն ունակ է վեց մետրանոց ցատկի: Համարժեքությամբ այն հավասարազոր է մարդու հիսունվեցմետրանոց ցատկին: Օլիմպիական ոսկու հրաշալի շանսեր ունեն և լվերը: Նրանց մի ցատկը համարժեք է մարդու հաղթահարած չորս հարյուր մետրին: Կարող եք հարցնել` լավ, ո՞չ մի հույս չկա: Կա’: Ինչքան էլ որ տպավորիչ են կենդանիների ցույց տված արդյունքները, սակայն դեռևս ոչ մեկի մտքով չի անցել նրանց դոպինգ ստուգման վրա բռնացնելը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4289

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ