Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Կանգ առած ժամանակ

Կանգ առած ժամանակ
16.07.2012 | 11:03

Արժանին մատուցենք հույներին: Նրանք ամեն ինչ արեցին իսպանացիների հետ խաղում արժանավայել ներկայանալու համար` ցուցաբերելով թե’ կամք, թե’ համառություն, թե հաստատակամություն, սակայն անգամ այս եռամիասնությունը բավարար չեղավ իսպանական արգելքը հաղթահարելու համար (խաղն ավարտվել է 1:0 հաշվով): Ինչպես հինգ տարի առաջ, այնպես և հիմա, Հունաստանի ընտրանին Եվրոպայի մինչև տասնինը տարեկանների առաջնությունից հայրենիք է վերառանում աշխարհամասի փոխչեմպիոնի կարգավիճակով: Ինչպես և հինգ տարի առաջ, այնպես էլ հիմա, Իսպանիայի

ընտրանին, որն, ի դեպ, գործող չեմպիոնն էր, հայրենիք է վերադառնում աշխարհամասի ուժեղագույնի կարգավիճակով: Նկատենք նաև, որ այս հաղթանակով իսպանական ընտրանին կրկնեց անգլիացիների ռեկորդը, ովքեր Եվրոպայի չեմպիոն են դարձել ինը անգամ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4091

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ