Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Ինչո՞ւ է ՕԵԿ-ը Վարդան Ղուկասյանի կողքին

Ինչո՞ւ է ՕԵԿ-ը Վարդան Ղուկասյանի կողքին
27.07.2012 | 16:13

ՕԵԿ-ի վարչության անդամ Հովհաննես Մարգարյանի հայտարարությունը, որ Գյումրիի իրենց թիմը հերթական անգամ պաշտպանելու է Վարդան Ղուկասյանի թեկնածությունը, եթե նա առաջադրվի, իսկական իրարանցում է ստեղծել քաղաքական դաշտում։ Իսկ շատերն էլ տարակուսում են, թե ինչու ՕԵԿ-ը չի ուզում պաշտպանել ՀՀԿ-ի առաջադրած թեկնածուի` ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի թեկնածությունը։ Մենք պարզեցինք, որ քաղաքական էլիտայի տեսակետն այս հարցում երկու մասի է բաժանված։ Առաջին հատվածը համոզված է, որ ՕԵԿ-ն այդպիսով վրեժ է լուծում իր նախկին կուսակից Սամվել Բալասանյանից։ Երկրորդ հատվածը կարծում է, որ սա ընդամենը պայմանավորված քաղաքական խաղ է ՀՀԿ-ի հետ։ Սակայն, մամուլի պնդումների համաձայն, Սամվել Բալասանյանի թեկնածությանը կողմնակից է ՀՀ նախագահը, իսկ սա նշանակում է, որ ՕԵԿ-ի և ՀՀԿ-ի խաղն այս դեպքում բացառվում է։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3615

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ