Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Հարցը կիսատ մնաց

Հարցը կիսատ մնաց
13.09.2012 | 21:05

«Շատ ընդգրկուն հարց եք տալիս։ Տեսնում եք, որ այս ամենը կապ ունի այդ գործընթացի հետ, ինչը նշվում է և՛ համանախագահների, և՛ առանձին երկրների միջազգային կառույցների հայտարարություններում։ Այնպես որ, ամեն ինչ պետք է անենք, որպեսզի մեր դիրքերն ամրապնդվեն այդ գործընթացում»,- կառավարության նիստից հետո մեզ հետ զրույցում ասաց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, երբ նրանից փորձեցինք ճշտել, թե Ռամիլ Սաֆարովի հերոսացումն ինչ ազդեցություն կունենա ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում։ Իսկ թե ինչու հայրենի արտգործնախարարությունը հիմք ընդունեց միայն Հունգարիայի պաշտոնական հավաստիացումները և դրանք նախապես չստուգեց այլ խողովակներով, փոխնախարարը մեր այս հարցը կիսատ լսելով շտապեց դեպի ելք, ասելով. «Ձեր մեկ հարցին արդեն պատասխանեցի»։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2538

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ