«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

Առաջատար եռյակն անփոփոխ է

Առաջատար եռյակն անփոփոխ է
18.09.2012 | 00:00

Կայացավ ֆուտբոլի Հայաստանի առաջնության քսաներկուերորդ տուրը: «ՈՒլիսը» սեփական հարկի տակ առավելության հասավ «Փյունիկի» նկատմամբ` մրցակցի դարպասը գրավելով երեք անգամ, փոխարենը սեփականը պահելով անառիկ: Միևնույն 3:1 հաշիվը գրանցվեց «Արարատ»-«Գանձասար», «Միկա»-«Շիրակ» հանդիպումներում: Հյուրերից միակ հաջողակը եղավ «Բանանցը»` Արարատում ոչ-ոքի (2:2) խաղալով դաշտի նոմինալ տիրոջ` Դիլիջանի «Իմպուլսի» հետ, որը շարունակում է առաջնությունում պահպանել լավագույն եռյակը եզրափակողի դիրքերը:
Ամփոփելով ասենք, որ ավարտված տուրն աղյուսակում ոչ մի փոփոխություն չմտցրեց առաջատարների ունեցած դասավորության մեջ, պարզապես ավելի խորացրեց «Միկայի» պոկվելը «Շիրակից», որը վստահաբար շարունակում է ընթանալ երկրորդ տեղում: Մինչդեռ հաղթեին գյումրեցիներն այս խաղում, առաջնությունում առաջին տեղի համար պայքարն ավելի սուր կլիներ, մանավանդ որ հանդիպումից առաջ «Շիրակը» «Միկայից» հետ էր մնում հինգ միավորով` ակտիվում ունենալով պակաս անցկացրած մեկ խաղ: Ինչևէ: Բավարարվենք այսքանով, որովհետև այսքանն է հայկական ակումբային ֆուտբոլի ունեցած պերճանքն ու թշվառությունը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3547

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ