Թուրքիայի կառավարությունը կրկին հրաժարվել է կիրառել, այսպես կոչված, «հույսի իրավունքը» Քրդստանի բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի նկատմամբ, որը ցմահ բանտարկություն է կրում։ Անկարան կրկին անտեսում է ՄԻԵԴ-ի պահանջը, ըստ որի, ցմահ ազատազրկումը, առանց պայմանական վաղաժամկետ ազատման, խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունչը հաստատել է Անկարայի կոշտ դիրքորոշումը. «Օջալանի համար «հույսի իրավունք» գոյություն չունի»։               
 

Հայ աշակերտները մեդալների են արժանացել ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում

Հայ աշակերտները մեդալների են արժանացել ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում
28.09.2012 | 13:56

Սեպտեմբերի 23-ին Իտալիայի Միլան քաղաքում մեկնարկել է ինֆորմատիկայի միջազգային 24-րդ օլիմպիադան, որին մասնակցել է 81 երկրի 304 աշակերտ: Ինչպես հաղորդում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի սան Տիգրան Մամիկոնյանը և Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի սան Հրայր Հարությունյանն արժանացել են բրոնզե մեդալների:

Այսպիսով, 2012 թվականին մեր հավաքականը միջազգային օլիմպիադաներում արդեն նվաճել են 12 մեդալ՝ 1 արծաթ և 11 բրոնզ:

Աստղագիտության միջազգային օլիմպիադան դեռ առջևում է:

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 4797

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ