«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Առաջատարը «Միկան» է

Առաջատարը «Միկան» է
09.10.2012 | 11:57

Հայաստանի ֆուտբոլի առաջնության քսանհինգերորդ տուրում սեփական հարկի տակ Ալեքսի խփած գոլի շնորհիվ «Միկան» առավելության հասավ «ՈՒլիսի» նկատմամբ: Նմանատիպ հաշիվ գրանցվեց նաև «Արարատ»-«Իմպուլս» խաղում (գոլի հեղինակ է դարձել Դավիթ Հակոբյանը):
Մրցաշարային աղյուսակը հիսունհինգ միավորով գլխավորում է «Միկան»: Երեք միավորով է զիջում նրան Գյումրու «Շիրակը», որի ակտիվում, սակայն, մեկ հետաձգված խաղ կա: Եռյակը երեսունութ միավորով եզրափակում է Դիլիջանի «Իմպուլսը»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1995

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ