Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Ջոկովիչի հաջող տարին

Ջոկովիչի հաջող տարին
15.11.2012 | 18:58

ATP World Tour Finals-ի (թենիսի աշխարհում այն ունի աշխարհի ոչ պաշտոնական առաջնության համարում) եզրափակիչ խաղում հաղթելով Ռոջեր Ֆեդերերին` սերբ Նովակ Ջոկովիչը հավաստեց աշխարհի թիվ մեկ թենիսիստի իր բարձր կոչումը: Հաղթանակի համար նրանից պահանջվեց գերլարված պայքարի երկու սեթ` 7:6, 7:5: Ընդհանրապես պիտի նշել, որ սերբի համար ընթացիկ տարին խիստ հաջող էր և ինչ-որ տեղ խորհրդանշական է մրցաշարային տարվա առաջին մեկնարկի (Australian Open) կողքին այս մրցաշարն էլ հաղթանակով ավարտելը:

Ընթերցողին հիշեցնենք, որ կանանցից աշխարհի թիվ մեկ թենիսիստի կարգավիճակով է տարին եզրափակել բելառուս Վիկտորյա Ազարենկան:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2096

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ