Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Սամուել Սևյանը` աշխարհի չեմպիոն

Սամուել Սևյանը` աշխարհի չեմպիոն
20.11.2012 | 11:46

Սլովենիայում ավարտվեցին աշխարհի տասից տասնութ տարեկան տղաների ու աղջիկների շախմատի առաջնությունները: Այն բավականին հաջող է եղել մեր հանրապետության ներկայացուցիչների համար: Տասը տարեկան տղաների մեջ արծաթե մեդալի է արժանացել Շանթ Սարգսյանը: Աշխարհի փոխչեմպիոնի կարգավիճակով է երկիր վերադարձել նաև տասնութամյա Հովհաննես Գաբուզյանը: Առանձնակի ուրախությամբ պիտի նշենք, որ մինչև տասներկու տարեկանների մեջ փայլուն մրցելույթ է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայացնող Սամուել Սևյանը` նվաճելով աշխարհի չեմպիոնի կոչումը: ՈՒշագրավ մի մանրամասն: Տաղանդավոր այս պատանին հայտնվել է աշխարհի տասներեքերորդ չեմպիոն Գարի Կասպարովի ուշադրության կենտրոնում, ով Ամերիկայում վարպետաց դասեր է ունեցել նրա համար:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1938

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ