Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Դավիթ ՍԱՆԱՍԱՐՅԱՆ. Հայեր, դուրս հանեք ձեր ներսի բոյկոտը

Դավիթ ՍԱՆԱՍԱՐՅԱՆ. Հայեր, դուրս հանեք ձեր ներսի բոյկոտը
30.12.2012 | 13:57

Իմ պատկերացմամբ՝ մեր ազգի գլխավոր խնդիրը անհատի հոգեբանության ու գիտակցության մեջ ընդհանուրից ԲՈՅԿՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ զգացողության դոմինանտության առկայությունն է եղել և դեռ շարունակում է լինել: Ողջ պատմության ընթացքում մեր այս դժբախտությունների դժբախտությունը կարմիր գծով ընդգծված է եղել ու ապացուցել է, որ մենք մեր չեզոքությամբ, պատասխանատվությունից խուսափելով, «շառից, փորձանքից հեռու», «եղունգ ունես, գլուխդ քորի» եսամոլական պահվածքով և նմանատիպ արատավոր պատկերացումներով ու ասացվածքներով հարուստ հոգեբանութամբ գրեթե քարուքանդ ենք արել անհատից դեպի ընդհանուրի շահ տանող ճանապարհ- կամուրջը: Ու հիմա նույն թելն ենք թելում, այս անգամ գիտակցելով, որ դա էլ ավելի է խորացնելու վիհը:

Հայեր, դուրս հանեք ձեր ներսի բոյկոտը, կուզեք ասեմ, թքած քաղաքական նեղ շահերի վրա, բայց անտարբերությունը, չեզոքությունը ու ինքնաբացակա դնելը մեր չհաջողության գրավականն է:

Դիտվել է՝ 10685

Մեկնաբանություններ