Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Կոստանդնուպոլսում հրատարակված Սուրբ Ավետարանը` Շուշիիում

Կոստանդնուպոլսում հրատարակված Սուրբ Ավետարանը` Շուշիիում
08.01.2013 | 14:55

Արցախի հանրային հեռուստատեսութունը տեղեկացնում է, որ Սուրբ ծննդյան տոնին 1805-ին Կոստանդնուպոլսում հրատարակված Սուրբ Ավետարանը գտել է իր տիրոջը: Այն ուղիղ 12 տարի առաջ Պարսկաստանում գնել է ամերիկաբնակ մեր հայրենակից Գառնիկ Գալստանյանը: Ավետարանը 1828-ին գնել է շուշեցի Միրզա Աբրահամի Հովսեփբեկյանը: Զարդարել, արծաթապատել և խաչապատել է ու 1831-ին նվիրել Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցուն: Շուրջ 90 տարի Ավետարանը ծառայել է եկեղեցուն: 1920 թվականից անհետացել ու 90 տարի անց Գառնիկ Գալստանյանը այն նվիրել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն:

Դիտվել է՝ 1621

Մեկնաբանություններ