Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Ասում են...

Ասում են...
22.01.2013 | 01:00

...թե տեղերում, ԲՀԿ որոշակի շարքերում խուլ բվվոց կա, և այնքան էլ այնպես չէ, որ այնտեղ ամեն ինչ լռել է` կապված Սերժ Սարգսյանի թեկնածությունը «տակից» պաշտպանելու հետ: Բանն այն է, որ մինչև Գագիկ Ծառուկյանի որոշումը, որ չի մասնակցելու ընտրություններին, տեղերում ասվել էր` ակտիվացեք: Վերջիններս էլ ակտիվացել էին, ոմանք էլ` այնքան, որ խնդիրներ էին ունեցել տեղերում` ՀՀԿ-ականների հետ: Հիմա նրանք իրենց ահավոր «քցված» են զգում` մտածելով, թե ինչու անիմաստ տեղը անդարդ գլուխները դարդի տակ դրեցին` փչացնելով հարաբերությունները տեղական իշխանիկների հետ:

Դիտվել է՝ 1987

Մեկնաբանություններ