Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Ասում են...

Ասում են...
25.01.2013 | 01:18

...թե հայաստանյան արմատական-պրոռուսական ուժերը հույսները չեն կորցնում, որ նախընտրական փուլի ինչ-որ «իքս» պահի Ռուսաստանը կհրահանգի և կկարողանա համոզել-առնել բոլոր թեկնածուներին, որպեսզի վերջիններս հանեն իրենց թեկնածությունը և Սերժ Սարգսյանին թողնեն միայնակ, ինչն էլ վերջինիս կդարձնի «թույլիկ», լեգիտիմությունից զուրկ։ Որից հետո նույն ուժերի համար գործունեության շատ լայն դաշտ կբացվի, և նրանք իրենց ուսերին վերջապես կբերեն ցանկալի թեկնածուին: Սակայն մեր աղբյուրները համոզված են, որ դա Գյուլնազ տատի հեքիաթների շարքից է, որով, ինչպես միշտ, տառապում են ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի արմատական թևի ներկայացուցիչները:

Դիտվել է՝ 1819

Մեկնաբանություններ