ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Սրբ. Կատարինա եկեղեցին ծառայելու է հայ համայնքին

Սրբ. Կատարինա եկեղեցին ծառայելու է հայ համայնքին
31.01.2013 | 17:58

Բրատիսլավայի Սբ. Կատարինա եկեղեցին կօծվի հայկական առաքելական եկեղեցու կողմից և կծառայի հայկական համայնքին: Այս մասին տեղեկացնում են Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) մամուլի ծառայությունից: 2013-ի հունվարի 30-ին Սլովակիայի կաթողիկե եկեղեցու ղեկավարությունը, նորին սրբություն Զվոլենսկու գլխավորությամբ, որպես սեփականություն Սլովակիայի հայ համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանին է հանձնել քաղաքի ամենակենտրոնական մասում գտնվող հնագույն եկեղեցիներից մեկը` այն հայկական օծելու և 99 տարի օգտագործելու նպատակով: Եղեկեցին հիմնադրվել է 14-րդ դարի սկզբում, լիովին վերանորոգվել 19-րդ դարում և 20-րդ դարի վերջում:

Աշոտ Գրիգորյանը պարտավորվել է հոգալ եկեղեցու ծախսերը, ակտիվորեն կազմակերպել բազմաբնույթ հոգևոր միջոցառումներ, այդ թվում նաև էկումենիկ պատարագներ` բոլոր հայկական եկեղեցական ու ազգային տոները նշելով: Հայր Բարսեղ վարդապետ Պիլավչյանը խոստացել է ամսական երկու անգամ կանոնավոր պատարագ մատուցել նորահայտ հայկական եկեղեցում:

Դիտվել է՝ 1574

Մեկնաբանություններ