Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Սերժ Սարգսյան. «Ես դա համարում եմ իմ պարտքը»

Սերժ Սարգսյան. «Ես դա համարում եմ իմ պարտքը»
31.01.2013 | 23:00

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը Կոտայքի մարզում հանդիպման ժամանակ ասել է. «Համոզված եղեք, որ 2018-ին Հայաստանի հաջորդ նախագահին և ժողովրդին հանձնելու եմ բոլորովին ուրիշ Հայաստան՝ նոր սոցիալ-տնտեսական և քաղաքական նկարագրով, և դա լինելու է ապահով Հայաստանը։ Ես դա համարում եմ իմ պարտքը»: Սերժ Սարգսյանն անդրադարձել է հասարակական կյանքի տարբեր ոլորտներին` «Չի կարող լինել տնտեսություն առանց քաղաքական ազատության, սոցիալական արդարության, առանց տնտեսության։ Գիտական տնտեսություն՝ առանց որակյալ տնտեսության»,-ասել է նա: Նախագահն ասել է, որ անլուծելի խնդիրներ չկան և միասին հնարավոր է հասնել յուրաքանչյուրի երազած Հայաստանին: «Երբեք չմտածեք, որ Հայաստանի զարգացումը կախված է միայն ու միայն պետական կառույցների գործունեությունից, և նախագահից կամ կառավարությունից։ Մեր երկիրը կարող է դառնալ ապահով, բարեկեցիկ և բարեկարգ միայն մեր քաղաքացիների ակտիվ համագործակցությամբ»` ասել է Սերժ Սարգսյանը Կոտայքի մարզում:

Դիտվել է՝ 2200

Մեկնաբանություններ