Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Վարդգես ՕՎՅԱՆ. Ստեփանակերտ. 2013 թիվ, փետրվաի 13

Վարդգես ՕՎՅԱՆ. Ստեփանակերտ. 2013 թիվ, փետրվաի 13
13.02.2013 | 15:16

25 տարի առաջ այս օրը Ստեփանակերտի կենտրոնական այս հրապարակը դարձյալ մարդաշատ էր: Տարբերությունները շատ են։ Այն ժամանակ ոչ թե անձրևային, այլ պարզ ու ջինջ եղանակ էր։ Մարդիկ ոչ թե դեմքով շրջված էին դեպի համերգ-շոուների համար նախատեսված բեմահարթակ, այլ նայում էին միանգամայն հակառակ ուղղությամբ՝ դեպի մարզկոմի շենքը և վանկարկում էին՝ «Հա-յաս-տա՛ն», «Մի-ա-ցո՛ւմ»:
Այս 25 տարում ձեռքբերումներ ունեցանք ու նաև շատ կորուստներ: Չեմ ուզում ասել, թե որ նժարն է առավել ծանր։ Հազարավոր կյանքեր կորցրինք՝ երիտասարդ, կենսալից, հավատավառ։ Անգնահատելի շատ այլ կորուստներ էլ ունեցանք։ Այդ թվում՝ Հավատ, Ոգի:
Նմանություններ էլ եղան այս և 25 տարի առաջ կայացած հանրահավաքներում։ Այս անգամ էլ հնչեցին «Հա-յաս-տա՜ն, Հա-յաս-տա՜ն»... վանկարկումներ։ Բարեբախտաբա՛ր։

Դիտվել է՝ 6904

Մեկնաբանություններ