Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Հավսա՜ր, զգա´ստ. թողնել

Հավսա՜ր, զգա´ստ. թողնել
27.02.2013 | 13:20

Մեր տեղեկություններով` իշխանական վերնախավում նախորդ օրը որոշում է կայացվել, որ ընտրությունների ընթացքում իշխանության թեկնածուի օգտին գրեթե չաշխատած համայնքների ղեկավարների հրաժարականների կասկադը կասեցվում է: Չեն հաստատվելու արդեն գրված հրաժարականների դիմումները ևս: Պատճառները մի քանիսն են:
ա. ՀՀԿ վերնախավը սպասում է` հասկանա, թե ինչ ձև ու բովանդակություն է ստանալու ընդդիմության պայքարն այս փուլում:
բ. Երբ Րաֆֆի Հովհաննիսյանը բուռն մարզային այցերի է, մարզերում ևս մեկ նման պրոբլեմ ստեղծելը խելամիտ չէ: Քաղաքապետերն ընտրովի են, այս փուլում գնալ ընտրությունների, ճիշտ չէ:
գ. Քանի որ ընդդիության թեկնածում հաղթել է գրեթե բոլոր հայտնի քաղաքաներում, հնարավոր չէ մի քաղաքապետի պատժել, մյուսին` ոչ:
Ինչ վերաբերում է Շիրակի մարզպետի հրաժարականին, ապա, ըստ լավատեղյակ աղբուրների, այն «ինքնանբուխ» է եղել, որովհետև վերջինս երեք ընտրություն անընդմեջ ՀՀԿ-ի համար միայն պարտություն էր գրանցել և նեղ միջավայրում այս ընտրությունների գիշերն ասել էր. «Վեշերս հավաքեմ-գնամ»:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3570

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ