ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Գ. Մելքոնյան. «Որոշ մարդկանց նյութ է պետք՝ պարզապես գրելու, քննադատելու համար»

Գ. Մելքոնյան. «Որոշ մարդկանց նյութ է պետք՝ պարզապես գրելու, քննադատելու համար»
28.02.2013 | 12:39

Փետրվարի 27-ին Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի մոտ ԵՊՀ ուսանողները բավականին կտրուկ արձագանքեցին դասադուլավորների պահանջներին՝ նրանց հեռացնելով բուհի տարածքից։ Սոցիալական ցանցերում մեծ արձագանք ստացավ ԵՊՀ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանի մեկ նախադասություն՝ «զորքը բեր առաջ, ախալքալաքցիներին բեր առաջ»։ Այս արտահայտության շուրջ պարզաբանումներ ստանալու համար դիմեցինք Գևորգ Մելքոնյանին։ ԵՊՀ ռետորի օգնականը մեզ հետ զրույցում նշեց, որ այս ամենը շահարկում են մարդիկ, ովքեր ընդհանրապես առնչություն չունեն Երևանի պետական համալսարանի հետ. «Որոշ մարդկանց, որ ընդհանրապես առնչություն չունեն ոչ ԵՊՀ-ի, ոչ դասադուլ պահանջողների և ոչ էլ դասադուլին դեմ ուսանողների հետ, պարզապես առիթ էր պետք շահարկումներ անելու, և ցավում եմ, որ համացանցում տեղի ունեցածից կտրված հատվածներ են տեղադրվում։ Զորքերը բեր առաջ ասելով՝ առաջինը նկատի եմ ունեցել ոստիկաններին, որպեսզի թույլ չտան սադրանքները շարունակել։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ ասել եմ, թող ախալքալաքցի տղաները գան առաջ, ապա ախալքալաքցի ուսանողները հրմշտոցի մեջ էին մտել որոշ դասադուլավորների հետ, և ես փորձում էի կանխել նրանց ընդհարումը, ինչը մեզ համար անընդունելի է։ Կարծում եմ, որ որոշ մարդկանց նյութ է պետք՝ պարզապես գրելու, քննադատելու համար»,- ասաց Գևորգ Մելքոնյանը։

Գևորգ Մելքոնյանը նշեց նաև, որ իրենք ունեն հազարավոր ուսանողների, Երիտասարդ համալսարանականների միավորման աջակցությունը։ Իրենք կոչ են արել դասադուլի կազմակերպիչներին, ովքեր ուսանողներ չեն, միանալ սումգայիթյան զոհերի հիշատակը հավերժացնող միջոցառմանը, քանի որ ազգային խնդիրներում պետք է հանդես բերվի միասնականություն։ «Սակայն միացողներ չեղան։ Ինչպես տեսնում եք, նրանք քաղաքական նպատակներն ավելի են կարևորում, քան ազգային կարևոր հարցերը»,- նշեց Գևորգ Մելքոնյանը։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3206

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ