«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

Անպտղությամբ տառապում են հիմնականում տղամարդիկ

Անպտղությամբ տառապում են հիմնականում տղամարդիկ
05.03.2013 | 16:48

Հայաստանում տղամարդկանց շրջանում անպտղության աճ է նկատվում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա ՀԱԿՈԲՅԱՆԸ, նշելով, որ այդ եզրահանգմանն են եկել ելնելով վերջին տարիներին արական սեռի ավելի մեծ թվով ներկայացուցիչների բժշկի դիմելու հանգամանքից: Հայաստանում անպտղության աճի պատճառը, ըստ սեքսապաթոլոգի, 90-ականների մեր ազգաբնակչության ապրելակերպն էր` սթրեսները, թերսնուցումը, պատվաստումների թերացումը, ինչը անդրադարձավ այդ շրջանում հասունացման տարիքում գտնող պատանիների առողջության վրա:
Այս խնդիրը, սակայն, միայն Հայաստանում չէ, այն ունի մեծ համաշխարհային տարածում: Ինչպես բանախոսն է փաստում,Առողջապահության համաշխարհային կազմակերպության անցկացրած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ անպտղության տենդենցի աճ է նկատվում: Տարեկան շուրջ 2 մլն ամուսնական զույգ է գրանցվում, ովքեր տառապում են անպտղությամբ:
Ըստ ցուցանիշների, ամբողջ աշխարհում անպտղության հետ կապված խնդիրներ ունեն տղամարդկանց 7 տոկոսը կամ 30-40 մլն տղամարդ:«Սա առավել բարձր ցուցանիշ է, քան շաքարային դիաբետի տարածվածությունը: Պատճառը էկոհամակարգի աղտոտումն է, խրոնիկական բորբոքային հիվանդությունները, ծանր մետաղների գերակշռությունը էկոհամակարգերում»,-նշեց Ս.Հակոբյանը, հավելելով, որ խնդրի տարածման մեջ ոչ պակաս դեր ունեն նաև մանկական վիրուսային հիվանդությունները, որոնցից է խոզուկը (սեռահասունության տարիքում հիվանդանալու դեպքում ազդում է տղաների վրա): Պատճառներից է նաև անառողջ սնունդը, ինչպես նաև անկանոն սեռական կյանքով ապրելը: Բժշկի խոսքով` ոչ լիարժեք բուժված սեռավարակները ևս կարող են հանգեցնել անպտղության: Ընդունված է անպտուղ համարել այն զույգին, որը մեկ տարի շարունակ առանց հակաբեղմնավորիչների սեռական կյանքով է ապրում, սակայն` անարդյունք:
Անպտղության տխուր փաստի առաջ չկանգնելու համար, բժիշկը խորհուրդ տվեց ապահովել համապատասխան սննդային պահանջները` ճիշտ սնվել, հետևել հորմոնային տենդեցի դինամիկային, ժամանակին կատարել օրացուցային պատվաստումները և այլն: Անհրաժեշտ է վարել նաև ֆիզիկապես ակտիվ կյանք:
Մասնագետները խորհուրդ են տալիս զույգերկն մինչև ամուսնանալը դիմել բժշկի: Անհրաժեշտ է նաև սեռական կյանքի մասին համապատասխան գիտելիքներ ունենալ, ինչը կկանխի նաև հիվանդությունների տարածումը:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4388

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ