«Հայկական վերածնունդ» կուսակցությունը ԿԸՀ ներկայացրեց ՀՎԿ ընտրական ցուցակները: ՀՎԿ նախագահի Օգնական Վարուժան Բոլորչյանը տեղեկացրեց, որ ցուցակները բաղկացած են 300 հոգուց:
«Ելք» դաշինքի փաստաթղթերը ԿԸՀ ներկայացրին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Վահագն Հովակիմյանը և «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը:
ԲՀԿ ու «Ալյանս» կուսակցությունները դաշինքով կմասնակցեն առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Փետրվարի 16-ին՝ «Մոսկվա» կինոթատրոնում, նրանք համագործակցության հուշագիր ստորագրեցին:
2017 թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերը ԿԸՀ ներկայացրեց ՀՅԴ-ն: Փաստաթղթերը ԿԸՀ-ին հանձնեցին Հայկ Առաքելյանն ու Վահագն Մատինյանը: ՀՅԴ-ն առաջինը հանձնեց փաստթղթերը ԿԸՀ:
ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ ԲՀԿ քաղխորհրդի նիստից հետո Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը լրագրողներին ներկայացրեց ԲՀԿ նախընտրական համամասնական ցուցակի առաջին 10 անունները:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը չի նեղացել ՀՀԿ-ից, որ ընդգրկված չէ նախընտրական ցուցակում: «Առհասարակ, ես ոչ մեկից չեմ նեղանում»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
«Երրորդ Հանրապետություն» կուսակցության մամլո ծառայությունը պարզաբանում է ներկայացրել առաջիկա ընտրություններում «Երրորդ Հանրապետություն» կուսակցության մասնակցության մասին:
Այսօր տեղեկություն տարածվեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամերիկացի սենատորների հետ ընթրիքի ժամանակ հայտարարել է, թե Հայաստանը և Ադրբեջանը մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Մասնավորապես, Թրամփը նշել է. «Հայաստան, Ադրբեջան-մենք այնտեղ հրաշք գործեցինք, և խաղաղության համաձայնագիրն արդեն մոտ է նպատակին, եթե ոչ արդեն վերջնական հանգուցալուծմանը...