-
22.02.2015|
12:53
ՕԵԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում, որը վարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, քննարկվել են Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգի հարցերը, մասնավորապես՝ վերջին օրերի ներքաղաքական զարգացումները:
-
21.02.2015|
19:20
ԲՀԿ կուսակցության անդամ Վահան Բաբայանը հայտարարել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքը, թե ԲՀԿ-ում կան մի խումբ խառնակիչներ, վայել չէ առաջին նախագահին:
-
21.02.2015|
19:18
ՀՀ նախագահը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպանների հետ։ Սերժ Սարգսյանը անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին՝ ընդգծելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ակտիվ դերակատարության պահպանումը խիստ կարևոր է ոչ միայն ԼՂ հակամարտության կողմերի և մեր անմիջական տարածաշրջանի, այլև ամբողջ Եվրոպայի անվտանգության համար:
-
21.02.2015|
19:17
«Եռյակը գոյություն չունի»,- Ազատության հրապարակում հայտարարել է ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի խորհրդարանական գործընկեր «Ժառանգություն»-ը:
-
21.02.2015|
19:12
Շուտով ԱԺ-ում կարող է ստեղծվել գործարար պատգամավորների խումբ՝ ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավորներից, արդեն դուրս եկած պատգամավորներից բացի ևս մի քանիսը կլքեն կուսակցությունն առաջիկայում:
-
21.02.2015|
19:10
Գագիկ Ծառուկյանի՝ փետրվարի 18-ին արված հայտարարությունը բավականին մարդասիրական էր և քաղաքական՝ ԲՀԿ առաջնորդի հայտարարությունն այսպես բնութագրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
-
21.02.2015|
19:06
Լևոն Տեր-Պետրոսյանն այլևս Սերժ Սարգսյանի հետ առանձնազրույցի անհրաժեշտություն չի տեսնում: ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը նշել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը լիովին բավարարված է Սերժ Սարգսյանի պատասխանով` գնահատելով այն հանգամանքը, որ նրանում հստակորեն շարադրված է վերջինիս տեսակետը «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի» վերաբերյալ:
-
21.02.2015|
13:52
Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 20-ին Ծաղկաձորում ՀՀԿ կանանց խորհրդի կազմակերպած սեմինարի շրջանակում հանդիպում է ունեցել ՀՀԿ կանանց խորհրդի ներկայացուցիչների հետ:
-
20.02.2015|
18:38
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է ՀՀ նախկին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բաց նամակին: Պատասխանի մեջ մասնավորապես ասված է.
-
20.02.2015|
18:35
Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը «Սրտիս պարտքը» վերնագրով վերլուծություն է արել, որն ամբողջովին նվիրված է Գագիկ Ծառուկյանին: Առաջին նախագահը փորձել է երրորդ նախագահի` ԲՀԿ առաջնորդի առնչությամբ հնչած տեսակետների լրիվ հակառակն ապացուցել: