Իշխանությունը քաղաքական օրակարգը, այսպես ասած, զբաղեցնող նոր թեմա դրեց շրջանառության մեջ։ Այս շաբաթ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ քաղաքական ուժերին հրավիրում է միասնական ջանքերով ընտրական բարեփոխումներ մշակելու։
Հայաստանի բուհերի ուսանողներն այսուհետև ուսման վարձը կարող են վճարել ամսական կտրվածքով: Աժ-ն ամբողջությամբ ընդունեց «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:
Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի ներկայացման գործընթացը յուրահատուկ կատալիզատոր հանդիսացավ Հայաստանում ներքաղաքական բուռն ու սուր պրոցեսների մեկնարկի համար։ Եվ այս փուլը որոշ վերլուծաբաններ անվանում են կոմպրոմատների ժամանակաշրջան։
Խորհրդարանական մեծամասնությունը փորձում է ավանդույթ դարձնել տարբեր գերատեսչությունների ղեկավարների հետ փակ հանդիպումները ԱԺ-ում։ Խորհրդարանական կառավարման համակարգում սա նորմալ է, բայց ողջ հարցն այն է, թե այդ քննարկումներից հետո ինչ է շահելու հանրությունը։
Գազի և էլեկտրաէներգիայի հունվարի վճարների ահռելի չափի վերաբերյալ դժգոհություններով Ֆեյսբուքը հեղեղված է, մինչդեռ պատկան մարմինները գրավոր դիմումներ են պահանջում խնդրի պատճառները պարզելու համար: Բողոքում են նաև Աժ պատգամավորներ:
Երեկ խորհրդարանական ճեպազրույցներում շարունակվեց ՔՊ-ԼՀԿ մենամարտը: Ամեն ինչ կարող էր այլ լինել, եթե ճեպազրույցներում քաղաքական ուժերը ներկայանային ոչ թե մեծից փոքրը, այլ` փոքրից մեծը սկզբունքով: Այդ դեպքում ԼՀԿ-ն գուցե հեռակա պատասխաներ ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի տարակուսելի հայտարարություններին:
Երեկ Աժ-ն ընդունեց կառավարության ծրագիրը` ՔՊ-ն կողմ էր, ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն` հիմնականում դեմ: Արտառոց` ոչինչ` իսկզբանե պարզ էր, որ կառավարության ծրագիրը ընդունվելու է:
Ընդունվելու է, եթե նույնիսկ մեկ նախադասությունից կազմված լինի:
Ազգային ժողովի պատգամավորների մի մասը դեռ լիովին չի «տնավորվել»։ Ճիշտ է, բոլորն ունեն իրենց աշխատասենյակները, բայց վերջնականապես տեղավորվել շատերին չի հաջողվում:
Մեր ներկա վիճակն ու անկախություն կոչեցյալ ժամանակահատվածում մեր քաղաքականությունը կարող է կարճ ձևով բնութագրվել որպես ամնեղսունակ ու շուստրի քայլերով, երբեմն էլ վազքով դեպի հերթական փոսը գնալու ընթացք։
Նման իրավիճակում մեր գիտակցությանը չի հասնում այն բանը, որ մեր ընթացքը ուրիշների գոյապայքարի հետևանք է՝ հիմնականում անկախ մեզնից...