Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

«Չելսին» ու «Ֆեներբախչեն» հաղթեցին

«Չելսին» ու «Ֆեներբախչեն» հաղթեցին
26.04.2013 | 11:59

Երեկ կայացան Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ առաջին հանդիպումները: Արտագնա խաղում Լոնդոնի «Չելսին» 2:1 հաշվով հաղթեց շվեյցարական «Բազելին»` հաստատելով, որ մնում է գավաթի գլխավոր հավակնորդը: Լոնդոնցիները հաղթական գոլը խփել են մրցավարի ավելացրած ժամանակում: Հաղթական ավարտ է ունեցել եւ թուրքական «Ֆեներբախչեի» հանդիպումը «Բենֆիկայի» հետ: Այստեղ խաղի ելքն որոշել է սեփական հարկում թուրք մարզիկի խփած միակ գոլը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1659

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ