Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

«Շիրակը»` Հայաստանի չեմպիոն

«Շիրակը»` Հայաստանի չեմպիոն
07.05.2013 | 12:33

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության քառասուներորդ տուրը նշանավորվեց նրանով, որ պարզ դարձավ երկրի թվով քսանմեկերորդ չեմպիոնի անունը: Դա Գյումրիի «Շիրակն» է, որը, հյուրընկալվելով «Փյունիկին», հաղթանակ տարավ 1:0 հաշվով ու առաջնության ավարտից երկու տուր առաջ մրցակիցների համար դարձավ անհասանելի: Շնորհավորենք թիմի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանին, տղաներին, «Շիրակի» երկրպագուներին այս կապակցությամբ ու հուսանք, որ նորընծա չեմպիոնը հայկական ֆուտբոլը կփորձի հնարավորինս պատվարժանորեն ներկայացնել հանրապետության սահմաններից դուրս, ինչն առայժմ լրջորեն չի հաջողվել և ոչ մի ակումբի: Ինչ վերաբերում է «Միկային», չնայած թիմը 1:2 հաշվով պարտվեց «Բանանցին», այն վաղօրոք էր լուծել արծաթե մեդալների հարցը: Փաստորեն, Հայաստանի առաջնությունում միակ ինտրիգը մնացել է այն, թե «Գանձասար»-«Իմպուլս»-«Փյունիկ» եռյակից որը կդառնա երրորդ մրցանակակիր: Այս պահի դրությամբ առավել նախընտրելի վիճակում են կապանցիները` նրանց ակտիվում է 63 միավոր: Երեք միավոր պակաս ունեն վերջին երկուսը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1450

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ