Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
21.05.2013 | 00:01

Արդարև, ո՞վ կարող է ասել քեզ, թե ինչ ես անում, և ո՞վ կարող է դեմ կանգնել քո դատաստանին, կամ ո՞վ կարող է քեզ կշտամբել ազգեր կործանելու համար, որ դու արել ես, և կամ ո՞վ կարող է քեզ հակառակվել` անիրավ մարդկանցից վրեժխնդիր լինելու համար։ Ո՛չ, քեզնից բացի չկա այլ Աստված, որ հոգար բոլորի համար, որին հայտնի դարձնեիր, թե անարդար չես դատել։ Եվ ոչ մի թագավոր ու ոչ մի բռնակալ չի կարող հայացքը վեր բարձրացնել քո դեմ նրանց համար, ում պատժել ես դու։


Իմաստություն Սողոմոնի 12. 12-14

Դիտվել է՝ 1609

Մեկնաբանություններ