Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

«Ցուցարարներին օգնության էր եկել ջրային բադիկը»

«Ցուցարարներին օգնության էր եկել ջրային բադիկը»
30.07.2013 | 18:41

Հայ հասարակությունը շարունակում է իր հնարավորության սահմաններում սատարել Երևանի քաղաքապետարանի դիմաց նստացույց հայտարարած ակտիվիստներին:

Քանի որ տարածքում հաճախ ջրային կուտակումներ են առաջանում` խոչընդոտելով նրանց ակցիային, ուստի, այս անգամ ցուցարարներին օգնության էր շտապել հսկայական բադիկ ջրային «կամերը», որպեսզի հարկ եղած դեպքում «փրկի» վերջիններիս կյանքը:

Ինչպես ակտիվիստները պատմեցին, իրենք նույնպես անտեղյակ են, թե ով է այդ բարեգործության հեղինակը, բայց ենթադրում են, որ երեխաների ձեռքի գործն է:

Ակցիայի մասնակիցները irates.am-ի հետ զրույցում նշեցին, որ երբեմն ջրերի հոսքը այնքան մեծ է լինում, որ մայթերին լճացումներ են լինում. «ոչ գիտենք նստենք, ոչ գիտենք` կանգնած մնանք»,-ասում էին նրանք` հավաստիացնելով, որ այդ ամենն արվում է իրենց ակցիան խոչընդոտելու նպատակով (նրանք նշեցին, որ այսօր արդեն փոխհամաձայնության են եկել քաղաքապետարանի աշխատակիցների հետ, որպեսզի ջրերը միացնեն որոշակի ժամերի):

Հարցին` գիշերային այցելուներ չե՞ք ունենում այլևս հարակից այգուց, նրանք պատասխանեցին, որ ոչ. «Նախորդ օրերի համեմատ այս գիշեր ավելի խաղաղ ու հանգիստ է անցել: Նման «հյուրեր» չենք ունենում այլևս: Թող իզուր չփորձեն այդ ճանապարհով պրովոկացիայի ենթարկել մեզ, չի ստացվի»,-ասաց մասնակիցներից մեկը:

Հիշեցնենք` արդեն հինգերորդ օրն է` «Չենք վճարելու 150 դրամ» ակցիայի երիտասարդ մասնակիցները նստացույց են հայտարարել Երևանի քաղաքապետարանի դիմաց: Նրանք պահանջում են քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և «Երևանտրանս» ընկերության տնօրեն Միսակ Համբարձումյանի պաշտոնանկությունը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3413

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ