Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
27.09.2013 | 00:00

Աչքերիս առջև անիրավ բան չդրի և ուրացություն անողներին ատեցի։ Ծուռ սիրտ ունեցողն ինձ չմոտեցավ, անզգամն ինձնից խոտորվեց, բայց ես հոգ չարեցի։ Ով ծածուկ խոսեց իր ընկերոջ դեմ, նրան բացեիբաց հալածեցի, ով ամբարտավան էր աչքով և ագահ՝ սրտով, նրա հետ հաց իսկ չկերա։ Աչքերս սևեռված էին երկրի հավատացյալներին, որպեսզի նրանք ինձ հետ նստեն, ով գնում էր անբիծ ճանապարհով, նա՛ էր ինձ ծառայում։


Դավթի Սաղմոսների գիրքը 100. 3-6

Դիտվել է՝ 1572

Մեկնաբանություններ