Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               

Հայերիս ծանրակշիռ ներդրումը

Հայերիս ծանրակշիռ ներդրումը
28.09.2013 | 12:33

Էստոնիայում ավարտին մոտեցող ծանրամարտի երիտասարդական առաջնության քսան տարեկանների մրցակցությունում +105 կիլոգրամ քաշային կարգում Ռուսաստանի Դաշնության դրոշի տակ հանդես եկած հայազգի Կարեն Մարտիրոսյանն (20 տարեկաններ) երկամարտի 375 (175+200) կգ արդյունքով հռչակվել է աշխարհամասի փոխչեմպիոն: Արծաթե են եղել նրա մրցելույթները նաեւ առանձին վարժություններում: Հիշեցնենք, որ նույն տարիքային խմբում 77 կգ քաշային կարգը ներկայացրած Ռազմիկ Հունանյանը Ռուսաստանին պարգեւել էր առաջնության մեծ ոսկին: Այսպիսով` հայազգի այս մարզիկները Ռուսաստանի Դաշնության համար նվաճել են երկու ոսկե, չորս արծաթե մեդալ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1031

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ