Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Հայկ Հակոբյանը` փոխչեմպիոն

Հայկ Հակոբյանը` փոխչեմպիոն
29.09.2013 | 00:35

Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության վերջին օրը Հայաստանի ընտրանուց մրցահարթակ բարձրացան գերծանր քաշայիններ Հայկ Հակոբյանն ու Հրաչ Ղարիբյանը (23 տարեկաններ): Առավել հաջողակ եղավ փորձառու Հայկը: Նրա ակտիվում են երկամարտի (393կգ) ու պոկում վարժության (182կգ) արծաթները: Հրում վարժությունում մեր մարզիկը չորրորդն էր` 211 կիլոգրամ: Հրաչ Ղարիբյանն երկամարտի 369 (165+204) կիլոգրամով հանգրվանեց աղյուսակի հինգերորդ հորիզոնականում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1077

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ